Jump to content

Սերջո Կորբուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերջո Կորբուչի
իտալ.՝ Sergio Corbucci
Ծնվել էդեկտեմբերի 6, 1927(1927-12-06)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01) (62 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Ոճ(եր)սպագետտի վեսթեռն, կինոկատակերգություն և դրամա
IMDbID ID 0179281

Սերջո Կորբուչի (դեկտեմբերի 6, 1927(1927-12-06)[1][2], Հռոմ, Իտալիա[3] - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01), Հռոմ, Իտալիա[3]), իտալացի կինոռեժիսոր, որ առավել հայտնի էր «սպագետտի-վեսթերն» ժանրում նկարահանած ֆիլմերով։

Նա սցենարիստ և կինոռեժիսոր Բրունո Կորբուչիի ավագ եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի վաղ շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորբուչին ծնվել է Հռոմում։ Նա սկսել է իր կարիերիան, սկզբնական շրջանում ցածր բյուջե ունեցող Պեպլում ժանրի ֆիլմեր նկարահանելով։ Նրա առաջին Սպագետի վեսթերն ֆիլմը եղել է 1964 թվականին նկարահանված «Մեծ կանյոնի կոտորածը», որը նա նկարահանել է Սթենլի Կորբեթ կեղծանվան տակ Ալբերտ Բենդի հետ միասին։ 1965 թվականին նա նկարահանում է իր անդրանիկ վեսթերնը, որի միակ ռեժիսորը հենց ինքն է՝ «Մինեսոտայի Քլեյը»։ Այնուամենայնիվ այս ֆիլմերը չեն համարվում Կորբուչիի հաջողված ֆիլմերից, սակայն 1966 թվականին նկարահանված «Ջանգո» ֆիլմը ճանաչում է բերում ռեժիսորին և մինչև օրս համարվում է նրա ամենահաջողված ֆիլմը։ Ջանգոյի դերակատարը Ֆրանկո Ներոն էր, ով հետագայում մի քանի անգամ եւս աշխատում է Կորբուչիի հետ։ Մասնավորապես Կորբուչիի «Վարձկանը» (1968) ֆիլմում Ներոն խաղում է ազգությամբ լեհ Սերգեյ Կովալսկու դերը, երկու տարի անց արդեն Ներոն եւս մեկ անգամ համագործակցում է Կորբուչիի հետ արդեն «Կոմպանյերոս» ֆիլմի համար։

«Ջանգո»-ից հետո Կորբուչիին նկարահանեց բազմաթից այլ սպագետի վեսթերն ֆիլմեր, որը նրան դարձրեց ամենահաջողակ իտալացի վեսթերն ռեժիսորը Սերջիո Լեոնեից հետո, և իհարկե Իտալիայի ամենաբեղմնավոր ռեժիսորներից մեկը։ Այս շրջանում Կորբուչիի ամենահայտնի վեսթերնը «Մեծ լռությունը» (1968), որը ռեժիսորի ամենամռայլ ֆիլմերից է, պատկերում է մի համր հերոսի և հոգեկան շեղվածություն ունեցող հակահերոսի, որոնց շուրջն էլ ծավալվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները։

Հետագա կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին և 1980-ականներին Կորբուչին հիմնականում նկարահանում է կոմեդիաներ, որոնցից շատերում խաղում է Ադրիանո Չելենտանոն։ Այս ֆիլմերից շատերը հաջողված էին Իտալիայում, սակայն քիչ դեպքերում էին այդ ֆիլմերը ցուցադրվում Իտալիայից դուրս։ Նրա ֆիլմերը լուրջ չէին ընդունվում ժամանակակից կինոքննադատների կողմից, սակայն այնուամենայնիվ նա կարողացավ ձեռք բերել կուլտային կինոռեժիսորի համբավ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #135622042 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերջո Կորբուչի» հոդվածին։